Դերասան Ալեք Բոլդուինի ամենշաբաթյա շոուն հանվել է MSNBC հեռուստաալիքի եթերից՝ հայտնում է The New York Times-ը:
Up Late երեկոյան շոուն եթերում ունեցել է 1.5 ամսվա կյանք: «Դա բաժանման մասին համատեղ ընդունված որոշում է, և մենք Ալեքին ցանկանում ենք ամենայն բարիք»,- հայտարարել է հեռուստաալիքի ղեկավարությունը:
Շոուի դադարեցման պատճառները չեն հաղորդվում, սակայն Up Late-ն արդեն ժամանակավորապես դադարեցվել էր նոյեմբերի կեսին, երբ Բոլդուինը հոմոֆոբիական բնույթի հայհոյանքներ էր հասցեագրել լուսանկարչին:
Բացի այդ, շոուի վարկանիշը փակման պահին 40 տոկոսով ցածր է եղել սկզբնական ցուցանիշներից:








































