WTKR հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Harry S. Truman ավիակրի՝ Վիրջինիա նահանգի Նորֆոլք նավահանգստից դուրս գալու տեսագրությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Հարրի Թրումեն» ավիակրի գլխավորությամբ ԱՄՆ ՌԾՈՒ հարվածային խումբը տեղաշարժվել է մշտական տեղակայման վայրից՝ Վիրջինիա նահանգից՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում տեղակայվելու նպատակով։ Հարվածային խմբի կազմում են նաև «Նորմանդիա» հրթիռային քրեյսերը, «Արլի Բերք», «Բալքելեյ», «Ֆորեսթ Շերման» և «Ֆարրագութ» հրթիռային հածանավերը։
Ավիակիրների խմբի տեղաշարժվելու մասին տեղեկությունն ի հայտ եկավ Սիրիայում քիմիական հարձակման դեմ «պատասխան միջոցներ» ձեռնարկելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։







































