Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Մենք դեռ այն ժամանակ էինք ասել, որ ռեյտինգային ընտրակարգը քողարկված, թաքնված, ավելի վատ մեծամասնական ընտրակարգ է, և հետևանքը եղավ այն, ինչ եղավ»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ զեկույցը չի ներառում այն պրոբլեմներն ու բողոքները, որ իրենք ներկայացրել էին՝ կապված «Զիբիլիքսի» գործի, ուսուցիչների դեպքի հետ:
Ինչպես նշեց Էդմոն Մարուքյանը՝ իրար հետևից իմիտացիաներ են արվում, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում. «Հիմա կա՞ որևէ երաշխիք, որ խորհրդարանական այս համակարգում, մարդու ծիծաղ էլ է գալիս, այդ պատասխանատվությունը լինելու է»:
Մարուքյանի խոսքով՝ մեր իրավապահ համակարգը ոչ մի կերպ չի առել մարդկանց հերթով փող ստանալու և փող բաժանելու դեմը:
Կարևորելով պատասխանատվության հարցը՝ նա ասաց. «Ես, օրինակ, պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է փող բաժանել համամասնական ընտրակարգի պարագայում. ցանկացած համակարգի պարագայում կարելի է փող բաժանել՝ հաշվեհամարին փոխանցել կամ հյուրասենյակում տալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































