YouGov միջազգային հետազոտական ընկերությունը, որը ամեն տարի հասարակական կարծիքի հարցում է անցկացնում և կազմում է ամենահարգված հայտնիների վարկանիշային ցուցակը, օրերս ներկայացրել է հերթական նման աղյուսակը: Դրա համաձայն՝ աշխարհում ամենից շատը հիացմունք են առաջացնում Բիլ Գեյթսն ու Անջելինա Ջոլին: Երկրորդ և երրորդ տեղերը բաժին են ընկել Բարակ Օբամային և Ջեկի Չանին («տղամարդիկ» անվանակարգում) և Միշել Օբամային և Օփրա Ուինֆրիին («կանայք» անվանակարգում):

Հետաքրքիր է, որ ամենահարգված կանանց ցուցակում մեծ մասամբ կինոյի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներն են, իսկ տղամարդկանց դեպքում՝ հիմնականում քաղաքական գործիչներ, մարզիկներ և գործարարներ:

Այս տարի հարցումը տարածքով ավելի ընդլայնված է եղել. դրան մասնակցել է 37 հազար մարդ՝ 35 երկրներից:










































