Արքայադուստր Շարլոտան ըստ հերթականության չորրորդ գահաժառանգն է։ Այժմ արդեն, նույնիսկ կրտսեր եղբոր լույս աշխարհ գալը դա չի փոխի։

Եթե նախկինոււմ, գահաժառանգության մասին օրենքի համաձայն, տղամարդիկ միշտ շրջանցում էին իրենց քույրերին, 2013-ից այդ օրենքը չեղարկել են։ Նոր օրենքը կիրառելի է 2011-ի հոկտեմբերի 28-ից հետո ծնված արքայական ընտանիքի բոլոր անդամների նկատմամբ։ Այսպիսով, եթե Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլիամը որդի ունենան, Շարլոտան կպահպանի իր տեղը։ Սա առաջին նման միջադեպն է, այդ պատճառով երկամյա արքայադուստր Շարլոտան կարող է պատմության մեջ մտնել։








































