Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը:
«Հեստապարային ակումբները պետք է իսկապես բնակավայրերից դուրս լինեն. կարելի է դրանք պահպանել, բայց զուտ տուրիստների առումով»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Նա անդրադարձավ նաև բազմաբնակարան շենքերի 1-ին հարկերում գործող շուրջօրյա խանութներին. «Պատկերացրեք 2-րդ հարկում ապրող մարդկանց վիճակը: Առաջարկում եմ այս ցանկում ավելացնել շուրջօրյա առևտրի կետերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































