Ինչ կլինի, եթե կատաղի բուլդոգին հոնքեր նկարենք: Պետք չէ լարել երևակայությունը, բնությունը մեր փոխարեն հոգացել է դրա մասին. մի հրաշալի, բայց տեսքից շատ տխուր շնիկ կստացվի:

Զվարճալի շնիկը՝ Գերմանիայից, աչքերի վերևում երկու մոխրագույն, իրար հավասար լաքաներ ունի: Արտաքինի պատճառով կենդանուն Մադամ Հոնքեր անունն են տվել: Եվ նա այնպիսի տպավորություն է թողնում, կարծես կյանքից ոչ մի ուրախություն չի ստանում: Սակայն նրա տիրուհին՝ Յանինան վստահեցնում է, որ դա այդպես չէ.

«Իրականում Մադամը երջանիկ և ուրախ շնիկ է: Բավական է իրական կյանքում մի քանի րոպե հետևել նրան, որպեսզի համոզվեք»:




















































