Հայտնի թվագետ Գլիննիս Մակքանթսը պատմել է, թե ինչով կարող է ավարտվել արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնությունը բրիտանական թագավորական ընտանիքի համար և ինչու պետք է դերասանուհու ապագա ամուսինը զգաստ լինի,- գրում է Daily Mail-ը:

Գլիննիս Մակքանթսը վստահեցնում է, որ Մեգանը չի կարողանալու լեզու գտնել Քեյթ Միդլթոնի հետ, փոխարենը, անկասկած, կընկերանա Էլիզաբեթ թագուհու հետ: Թվագետի խոսքերով՝ Մեգանն այնպիսի մարդ է, ով ամեն ինչ սիրում է իր վերահսկողության տակ պահել և հանուն դրա նա պատրաստ է վեճերի մեջ մտնել:
Հետաքրքիր է, որ չնայած արքայազն Հարիի հետ համատեղելիությանը, Մեգանի համար իդեալական զույգ կլիներ Վիլյամը: Գլիննիս Մակքանթսը պնդում է, որ դերասանուհու և Քեյթ Միդլթոնի միջև վեճի դեպքում, Վիլյամը կկանգնի Մեգանի կողքին: Ապագա բարեկամուհիների համար վեճի մեկ այլ պատճառ է լինելու առաջին տեղի համար պայքարը. Քեյթը թույլ չի տա Հարիի կնոջը, որ վերջինս իր վրա ստվեր նետի, իսկ Մեգանը չի ցանկանա երկրորդական դերում լինել:

Չնայած այս ամենին՝ Գլիննիս Մակքանթսը համոզված է, որ Մեգան Մարքլը կարողանալու է հարմարվել գահի բարքերին և արքայազնի համար լավ կին է դառնալու: Նա փորձելու է վեճեր չսադրել և կարողանալու է ընկերանալ իր նոր ընտանիքի անդամներից մեծ մասի հետ:









































