Համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որը կսարսափեցնի գազավորված ըմպելիքի բոլոր սիրահարներին: Արգենտինայի բնակիչը տեսանկարել է, թե ինչպես է բացում հենց նոր գնված շիշը և թափում դրա պարունակությունը: Երբ նա դատարկում է շիշը, պարզվում է, որ ներսում սատկած մուկ է,- հաղորդում է Mirror-ը:

Դիեգե Պերերոյը պատմել է, որ հատուկ է նկարահանել, թե ինչպես է բացում շիշը, որպեսզի ապացուցի, որ ինքը չի դրել մկանը շշի մեջ: Կադրերում երևում է, թե ինչպես են մկան մազերը կպել շշի պլաստիկ պատերին:









































