Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նորաձևության շաբաթ կկազմակերպվի։ Այս մասին հաղորդում է Gulf News պարբերականը։
Նշվում է, որ ցուցադրությունները կսկսվեն Էր–Ռիյադում, ապրիլի 10-ին։ Միջոցառումը չորս օր կտևի, կմասնակցեն ինչպես արաբ դիզայներները, այնպես էլ համաշխարհային մակարդակի կուտյուրյեներ։ Հայտում նշված են Ռոբերտո Կավալլին և Ժան–Պոլ Գոտյեն։
Ի սկզբանե շաբաթը ծրագրված էր փետրվարին։ Սակայն կազմակերպիչներն այն հետաձգել են՝ «մեծ քանակությամբ հյուրերի պատճառով»։









































