Հայտնի կոսմետիկ բրենդի տիրուհի, մոդել, հեռուստաաստղ և գործարար կին Քայլի Ջենները Lip Kit շարքի նոր շրթներկ է թողարկել, որը ցնցել է իր երկրպագուներին։ Ոմանց մոտ այն պարզապես զզվանք է առաջացրել։
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Ironic անվանումով հեղուկ անփայլ շրթներկը տարօրինակ կետոտ–կանաչավուն երանգ ունի։ Սոցցանցերի օգտատերերը ենթադրել են, որ 20-ամյա աստղը ոգեշնչվել է իր երկու ամսական դստեր կեղտոտ տակդիրների գույնից։ «Մանկական կեղտի տեսք ունի»,– գրում է երկրպագուներից մեկը։ «Եվ խտությունն էլ է նման»,– ավելացնում է մյուսը։

Դատելով այս ամենից՝ դժվար թե այս ապրանքը հաջողություն վայելի։ «Միայ, եթե ինչ որ մեկը որոշի Հելլոուինին այլմոլորակայինի, Ֆրանկենշտեյնի, կամ էլ Շրեկի կերպարով հանդես գալ»,– գրում են մեկնաբանություններում։







































