Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան խոստացել է հանձնվել ոստիկանությանը, որն իրեն ձերբակալելու որոշում ուներ: Այդ մասին տեղեկացնում է iz.ru-ն:
«Նրանք ինձ ձերբակալելու որոշում ունեն: Եվ գիտե՞ք թե ինչ՝ ես կկատարեմ իրենց պահանջը»,- հայտարարել է քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով ելույթ ունենալու ժամանակ:
Ապրիլի 5-ին պարզ դարձավ, որ Բրազիլիայի Դաշնային բարձրագույն դատարանը թույլ է տվել ձերբակալել երկրի նախկին ղեկավարին:
Լուլա դա Սիլվան նախորդ տարվա հուլիսին դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման: Նախկին նախագահին կաշառակերության հոդվածով 5 մեղադրանք է առաջադրվել: Նա մեղավոր է ճանաչվել OAS շինարարական ընկերությունից 11 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու համար:









































