Ստամբուլի ոստիկանությունը կազմակերպված հանցագործության դեմ պայքարի շրջանակում Իրանի 9 քաղաքացու է ձերբակալել։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանցախումբը ղեկավարել է Իրանի քաղաքացի Նաջի Շերիֆի Զինդաշտին։
Ձերբակալվածները թմրավաճառությամբ են զբաղվել, ինչպես նաև նրանց կասկածում են մարդկանց առևանգման մեջ։
Գործողության այլ մանրամասների մասին ոչինչ չի նշվում։









































