Յուրաքանչյուր անգամ սնունդ ընդունելիս, մարդիկ դրա հետ միասին պլաստիկի մասնիկների մեծ քանակություն են «սպառում»։ Այս մասին հայտնել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները։
Գիտափորձը ցույց է տվել, որ 20 րոպե տևած ճաշի ընթացքում բաժակներում պլաստիկի 14 կտոր է հայտնվել, ինչը հավասար է պլաստիկե 114 մանրաթելի։
Դրանից ելնելով՝ գիտնականները ենթադրում են, որ մարդու օրգանիզմում տարեկան պլաստիկի 68 հազար մանրաթել կարող է հայտնվել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ միայն ճաշի, այլև ուտեստներ պատրաստելու ժամանակը, այդ թիվը կարող է հասնել մինչև 207 հազարի։
Նշվում է, որ պլաստիկի մասնիկներն օդում հայտնվում են շրջապատող առարկաներից, կահույքից և այլն, հետո դրանք «տեղ են գտնում» ափսեներում և բաժակներում։








































