Apple ընկերությունը սմարթֆոնի առանց կոնտակտային կառավարման համակարգ է մշակում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Այսինքն՝ iPhone-ի ապագա մոդելների սեփականատերերը կկարողանան այն կառավարել՝ առանց էկրանին սեղմելու։
Apple-ը նաև նոր էկրանի մշակմամբ է զբաղվում։
Նախագծերը մշակման փուլում են և հազիվ թե իրացվեն առաջիկա երկու տարում։







































