Monday, 06 07 2026
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը

ՀՀԿ-ն՝ ընդդեմ կառավարության. ով ում լոբբինգով է զբաղված

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ իր ղեկավարած հանձնաժողովի նիստում անցկացրեց օրենսդրական մի նախաձեռնություն, որը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներսում լուրջ ընդհարման պատճառ կարող է դառնալ: Հակոբյանը, իր հանձնաժողովի ևս հինգ անդամների հետ, որոնց թվում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Մարգարիտ Եսայանը, Արսեն Միխայլովը, և Ջեմմա Բաղդասարյանը, ինչպես նաև «Ծառուկյան» դաշինքից Մարինա Մարգարյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրել են նախագիծ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նրանք առաջարկում են, որպեսզի Հայաստանի հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան: Կառավարությունը կտրականապես դեմ է այս մոտեցմանը:

Ըստ գործող օրենքի՝ Հայաստան դեղորայքի ներմուծումը լիցենզավորված գործունեություն է: Այդ լիցենզիան տրամադրում է առողջապահության նախարարությունը, և մեր իրականությանը ծանոթ յուրաքանչյուրի համար էլ պարզ է, թե ով է ստանում այդ լիցենզիան և ինչ հիմունքներով: Դեղերի շուկան խիստ կարգավորված է, և բոլորը գիտեն, թե ով ինչ դեղորայք է բերելու, ով ինչ քանակությամբ, և այդ քվոտաները բաժանվում են ամենաբարձր մակարդակով:

Հիմա Հակոբ Հակոբյանը և նրա ղեկավարած հանձնաժողովի անդամներն առաջարկում են խախտել ի վերուստ եկած կարգը և թույլ տալ, որ հիվանդանոցները ևս հնարավորություն ունենան դեղորայք ներմուծել: Հակոբյանը իրենց այս նախաձեռնությունը բացատրում է երկրի բնակչության նկատմամբ ունեցած իր անսահման հոգածությամբ: Հակոբյանի հիմնավորումն այն է, որ դեղ ներմուծող ընկերությունները հիվանդանոցներին դեղորայքը վաճառում են թանկ գնով, և այդ պատճառով հիվանդանոցների մատուցած ծառայությունները թանկ են։ Եթե հիվանդանոցները կարողանան ինքնուրույն, առանց միջնորդի դեղ ներմուծել, ապա կկարողանան ավելի մատչելի բուժծառայություններ իրականացնել: Պարզ է չէ, որ Հակոբյանին հուզում է բոլորովին այլ հարց. նա ուզում է, որ հիվանդանոցները դեղերը իրենք ներմուծեն, որ ավելորդ փող չտան ներմուծող միջնորդներին, ավելի շատ փող աշխատեն: Հակոբյանը վրդովված հարցնում է, թե արդյոք տրամաբանական է, որ հացթուխին թույլ չտրվի ալյուր ներմուծել, իսկ շինարարին շինանյութ, մոռանալով երևի, որ այլյուրի ներմուծումն ու շինանյութի շատ տեսակների ներմուծումը ևս իր ներկայացրած իշխանությունը վաղուց արդեն հանձնել է որոշակի մարդկանց, և ոչ մի հացթուխ չի կարող ալյուր ներմուծել, և շինարարն էլ չի կարող արմատուրա կամ, ասենք, տախտակ բերել անգամ իր սեփական կարիքների համար: Հակոբյանը առաջարկում է, որ օրենքում գրվի, որ հիվանդանոցները դեղ են ներմուծում միայն իրենց անձնական կարիքների համար, և այդ դեղորայքը չի վաճառվելու և չի խանգարելու դեղ ներմուծողների բիզնեսին, բայց դե եթե ամեն հիվանդանոց իր դեղը բերի, էլ ում վրա պետք է դեղ ներմուծողները իրենց ապրանքը վաճառեն:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը կառավարության անունից ասում է, որ իրենք դեմ են այս փոփոխությանը, որովհետև դեղ ներմուծող կազմակերպությունները անցնում են հատուկ լիցենզավորում, և դեղ ներմուծելու համար պետք է հատուկ տեխնիկա և պահպանման հատուկ պայմաններ: Եթե հիվանդանոցները ունեն պահպանման պայմաններ, ապա տեղափոխման պայմաններ չունեն: Բացի դրանից՝ եթե հիվանդանոցները դեղ ներմուծեն, ապա դեղ ներմուծող ընկերությունները կհայտնվեն ծանր վիճակում, քանի որ նրանց կողմից ներմուծվող ապրանքների նկատմամբ պահանջարկը կնվազի:

Խաչատրյանն էլ պաշտպանում է առողջապահության նախարության շահերը, որովհետև այդ նախարարությունն է լիցենզիաներ տրամադրում, իսկ Հայաստանում նույնիսկ ԺԷԿ-ի տեղեկանքը անվճար չի, ուր մնաց՝ դեղ ներմուծելու: Եթե հիվանդանոցները սկսեն դեղ ներմուծել առանց լիցենզիայի, ապա լիցենզիայի ինքնարժեքը միանգամից կընկնի, իսկ դա առողջապահության ղեկավարության պլանների մեջ չի մտնում:

Ընդհանրապես, երբ կառավարության ներկայացուցիչը դեմ է արտահայտվում պատգամավորների որևէ օրենսդրական նախաձեռնության, դա նշանակում է, որ այդ օրենքը կամ օրենքի փոփոխությունը անցնելու ոչ մի շանս չունի: Բայց սա այն եզակի դեպքն է, երբ իրար դեմ են դուրս եկել ՀՀԿ-ական պատգամավորները և կառավարությունը: Չնայած առողջապահության փոխնախարարի առարկությանը, Հակոբ Հակոբյանն իր և հանձնաժողովի անդամների առաջարկը դրեց քվեարկության և հանձնաժողովի նիստում անցկացրեց այդ առաջարկը: Նիստին ներկա չէր միայն հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀԿ-ականներից չքվեարկեց միայն Հայկ Բաբուխանյանը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, թեև նախագծի համահեղինակներից էր, սակայն հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկում: Սա իսկապես դաշնակցականին վայել գործելակերպ է. դուք իրար հետ կռվեք, իսկ մենք կողքից կնայենք, և մեր դիրքորոշումը կասենք, երբ որոշվի հաղթողը:

Այս պատմությունը դեռ լուրջ շարունակություն է ունենալու, լուրջ հետևանքներով, որովհետև այս նախաձեռնությունը ընդգրկվեց առաջիկա քառօրյայի օրակարգ, և այդ ժամանակ պարզ կդառնա՝ կընդունվի՞ Հակոբյանի առաջարկությունը, թե՞ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ կքվեարկի իր անդամի կողմից ներկայացված առաջարկին: Մի կողմից դժվար է պատկերացնել, որ իշխանությունը որոշել է վերաձևել դեղերի շուկան և վերացնել դեղ ներմուծողների մոնոպոլիան: Բայց մյուս կողմից էլ քիչ հավանական է թվում, որ Հակոբ Հակոբյանը այդքան համարձակություն ունենար իշխանությանը մարտահրավեր նետելու համար, որքան էլ որ շահագրգռված լիներ այս փոփոխության ընդունման հարցում, մանավանդ որ նրա առաջարկությանը կողմ քվեարկեցին ևս երեք ՀՀԿ-ական պատգամավորներ: Դիմակայությունը խոստանում է բավական դիտարժան լինել, եթե ամեն ինչ որոշվի խորհրդարանի նիստերի դահլիճում, և ոչ թե մինչ այդ կողմերը ինչ-որ համաձայնության գան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում