Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:
Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:
Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը հրապարակում են ՊՊԾ գնդի տարածքում գնդի գրավումից հետո տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի փորձագիտական եզրակացությունները:
«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ․ «Կան բազում չհրապարակված ապացույցներ երկրում տիրող հանցավոր երևույթների վերաբերյալ: Երկրում տիրող վիճակի պատճառով ենք դիմել այդ քայլին: Մինչ օրս չի բացահայտվել Մարտի 1-ը, Բերձորի դեպքերը»:








































