Մեծ Բրիտանիայում կենդանիների պաշտպանները տիրոջից առգրավել են շանը, ով գտնվել է ճարպակալման ծայրահեղ փուլում: Այս մասին հաղորդում ՝ Daily Mail-ը:
![]()
Հեթթի-չաղլիկ անունով եռագույն կոլլիի խառնուրդը 40 կիլոգրամ է կշռել: Նման վիճակի կենդանուն հասցրել է հիվանդ տերը, ով հնարավորություն չի ունեցել զբոսնել նրա հետ: Բացի այդ, նա կերակրել է շանը միայն համբուրգերներով: Այն պահին, երբ նրան տարել են տիրոջ մոտից, շունն արդեն 8 տարեկան է եղել:
Ռութ Ռիկարդը, ով աշխատում է կենդանիների պաշտպանության կենտրոնում, ասել է, որ սա իրեն հանդիպած ամենագեր շունն է, ում ինքն օգնել է: «Երբ ես առաջին անգամ տեսա Հեթիին, ես կարծեցի, թե սա վիետնամական խոզ է, ոչ թե շուն: Ես հասկացա, որ մենք պարտավոր ենք նրան օգնել»,- ասել է կինը:

Սովորաբար կոլլիները կշռում են 18-25 կիլոգրամ: Կամավորները մտադիր են Հեթիի քաշը հասցնել 23 կիլոգրամի:







































