Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Սերժ Սարգսյանը դասավորեց իր թղթերը

Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացը և դրանից հետո ստեղծված իրավիճակը քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը բնորոշում է ֆիկցիա, որն իրականում ոչինչ չի փոխում իշխանական համակարգում, պետական կառավարման մեխանիզմում, առավել ևս, եթե վարչապետի պաշտոնին է նշանակվում Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից ճշգրիտ ախտորոշումն իրականում պարունակում է ավանդական հռետորաբանության պարզունակ ազդեցությունը՝ բնորոշելով այն, որ հայաստանյան քաղաքական դաշտը, քաղաքական գործընթացը և քաղաքական մտքի, այսպես ասած, խմորման պրոցեսը, որ պետք է լիներ բնականորեն, գտնվում է ավանդական հռետորաբանությամբ հյուսված արհեստական լճակում, որը վաղուց վերածվել է ճահճի:

Խոսել այն մասին, որ սահմանադրական փոփոխությունը ընդամենը թղթային ձևակերպում է, որի տակ չի փոխվում ոչինչ, նշանակում է զբաղվել կա՛մ ինքնախաբեությամբ, կա՛մ խաբել հանրությանը, կա՛մ պարզապես չտիրապետել Հայաստանի իշխող համակարգի բնույթին և հարաբերությունների կառուցվածքին, մտածողության հիմքերին: Մինչդեռ ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ պայքարել այդ համակարգի դեմ, լինել դրա հանդեպ մրցունակ՝ չտիրապետելով դրան ամենայն մանրամասնությամբ, չպատկերացնելով դրանում նույնիսկ թղթերի դերը: Ընդ որում, խոսքը պայքարի որևէ մեթոդի մասին է՝ լինի այն զինված անընդունելիից մինչև լիովին անզեն և անգամ ամենաանհասկանալի պայքարի տարբերակը: Որևէ բանի դեմ պայքարելու համար պետք է ճանաչել այդ բանը՝ առնվազն նրա նմանը չլինելու համար, որովհետև նմանը նմանին սովորաբար գտնում է, ոչ թե հեռացնում:

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե «թղթերով ամեն ինչ կարգին» է, իհարկե բոլորովին այլ առիթով, այդուհանդերձ այդ հայտարարությանը պետք է մոտենալ ամենայն լրջությամբ: Թղթերը իշխող ներկայիս համակարգի համար ունեն առանցքային նշանակություն ոչ միայն զուտ քարոզչական իմաստով: Դրանք ալիբի են, ինքնապաշտպանություն, անվտանգություն, ու ամենևին ոչ այն օրերի կամ ոչ միայն այն օրերի համար, երբ կարող է տեղի ունենալ իշխանափոխություն և հարկ լինի պաշտպանվել, այսպես ասած, «կուլակաթափությունից», թեև այդ դեպքում թղթերը չեն էլ օգնի:

Խնդիրն այն է, որ թղթերը պետք են ներքին պաշտպանության համար, որովհետև հայաստանյան իշխող համակարգում միավորողը, բացի նյութական շահից, նաև համատեղ, այսպես ասած, խոցելիությունն է կապիտալի կուտակման օրինականության տեսանկյունից: Իսկ դա բերում է համակարգում դիրքերի խոցելիության նրա համար, ում մոտ թղթերով ամեն ինչ կարգին չէ:

Ամբողջ հարցն այն է, որ անցնող տարիների ընթացքում կապիտալի նախնական կուտակման փուլի ավարտին զուգահեռ ստեղծվեց մի իրավիճակ, երբ իշխանության հետ սերտաճած բիզնեսի համար թղթերով ամեն ինչ սկսեց աստիճանաբար կարգին դառնալ, և թուղթը աստիճանաբար խնդիր էր դառնում համակարգի գլուխ հանդիսացողի, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի համար: Խոսքը այս դեպքում, իհարկե, ֆինանսական թղթաբանության մասին չէ, այլ քաղաքական:

Բանն այն է, որ թղթերով ամեն ինչ կարգին դարձնելով բիզնեսի և իշխանության սերտաճման հարցում՝ Սերժ Սարգսյանը ինքը հայտնվեց մի վիճակում, երբ արդեն ոչ թե կենտրոնական իշխանությունն ուներ ազդեցություն «թղթային խնդիրները» հետևում թողած բիզնեսի վրա, տնտեսական, ֆինանսական խմբերի վրա, այլ նրանք՝ կենտրոնական իշխանության, որը սակայն իրացնում էին բավականին նուրբ, ենթատեքստային մեթոդներով:

Սահմանադրությունը փոխելով՝ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, լուծեց իր համար առանցքային հարցը, իրավիճակն իր համար էլ «թղթով կարգին» դարձնելու հարցը, երբ իշխանության համար պատասխանատվության դե յուրե բաշխվածությունը ապակենտրոնացվեց՝ տարածվելով նաև իշխանական այն սուբյեկտների վրա, որոնց մոտ «թղթերով ամեն ինչ կարգին» էր, բայց որոնք նաև լիովին ազատ էին իրավիճակի համար թղթային պատասխանատվությունից:

Հիմա իշխանությունը թևակոխում է մի փուլ, երբ արդեն բոլորի մոտ է «թղթերով ամեն ինչ կարգին»: Իսկ դա նոր իրավիճակ է, որը թելադրելու է նոր վարքագիծ, անխուսափելիորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում