Այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած քայլարշավի 4-րդ օրն է:
ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ եթե մամուլն ու հեռուստատեսությունը մի քիչ ավելի լավ լուսաբանեն, ապա կունենանք 100 տոկոսանոց իրազեկված հասարակություն, ինչը «14+4» բանաձևի հիմնական խնդիրն է: Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով՝ իրենց քայլն ուղղված է նրան, որ մարդիկ այս ժամանակն օգտագործեն՝ մտածելու համար, թե ինչ են իրենք ուզում, որն է նրանց երազած Հայաստանը:
Ինչ վերաբերում է քայլարշավին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատականին, թե՝ սա իշխանության գալու նրանց երազանքն է, Լենա Նազարյանը ասաց. «Երևի ինքը հասել է իր միակ երազանքին, ու իրեն թվում է, թե դա է մարդու կյանքում միակ երազանքը՝ էն պատկերացմամբ, ինչ պատկերացում ինքն ունի իշխանություն ասելով: Իշխանություն ասելով ինքը հասկանում է հնարավորություն Արդվիում հանք ունենալու, հարստանալու»:
Իսկ Արայիկ Հարությունյանը հավելեց. «Ես կարծում եմ՝ այդ հայտարարությունը Վահրամ Բաղդասարյանի քաղաքական հասունության արգասիքն է: Մեր երազածը երջանիկ քաղաքացի ունենալն է: Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի կադրային սնանկության կարևորագույն դրսևորումներից է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































