Ուկրաինական Ռավա-Ռուսկայա քաղաքը, որը գտնվում է ուկրաինա-լեհական սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա, հրաժարվել է ենթարկվել Կիևին և դիմել է Եվրամիությանը՝ խնդրելով Ուկրաինայից առանձին ասոցացում՝ հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Քաղաքապետ Իրինա Վերեշչուկը մեկնաբանել է, որ ինքը ղեկավարվել է տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայով:
«Մեզ կարծես Աստված է կարգադրել, չէ՞ որ մենք գտնվում ենք ԵՄ-ի հետ սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա: Մենք պատմականորեն և մեր մշակույթով մեզ համարում ենք Եվրոպայի մաս: Մենք դիմել ենք Եվրախորհրդարանին՝ խնդրելով Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ռավա-Ռուսկայա քաղաքի հետ՝ որպես վարչական տարածքային միավորում, որն ունի դրա իրավունքը»,- ասել է քաղաքի ղեկավարը:
Քաղաքն ունի շուրջ 8000 բնակիչ:







































