Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Ղարաբաղյան հարցում Ադրբեջանին ձեռնտու է բանակցել ՌԴ-ի հետ. Մուբարիզ Ահմեդօղլու

Օրերս պաշտոնական այցով Ադրբեջանում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միության ձևավորման ընթացքում, երբ օրակարգում են ՄՄ-ին Հայաստանի անդամակցության (իսկ դրան դեմ են ՄՄ երկու անդամ երկրներ՝ Բելառուսը և Ղազախստանը), Ադրբեջանի հետ ունեցած պատմաքաղաքական հարաբերությունների և դեռևս չհանգուցալուծված ԼՂ հակամարտության խնդիրները, այցը չէր կարող շրջանցել ՀՀ-ի ՄՄ անդամակցության հարցը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն ասաց, որ Լուկաշենկոյի այցը ևս մեկ անգամ վերահաստատեց վերջին տարիներին Ադրբեջանի և Բելառուսի միջև ձևավորված լավ հարաբերությունները: Սակայն, նրա խոսքով, այցի հիմնական մեխը տնտեսական հարաբերությունների խորացումն էր երկու երկրների միջև:

Նա տեղեկացրեց, որ վերջին տարիների ընթացքում Լուկաշենկոյի մոտ հետաքրքիր գաղափարներ էին առաջացել այն մասին, որ Ադրբեջանում հիմնեն ադրբեջանա-բելառուսական ձեռնարկություն, որը մթերք կարտադրեր երրորդ շուկաների համար: «Ակնհայտ է, որ Լուկաշենկոն նկատի ունի թուրքական շուկան, բայց այդ արտադրանքը սպառում պետք է ունենա Ադրբեջանում և Բելառուսում ևս, ուստի սա է քննարկվել այցի ընթացքում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը՝ ի թիվս այլ տարածաշրջանային խնդիրների:

Նա նաև անդրադարձավ ռուսաստանցի քաղաքագետների պնդումներին, թե Ադրբեջանն է լոբբինգ իրականացնում Ղազախստանում և Բելառուսում, որպեսզի այդ երկրները խոչընդոտներ ստեղծեն Հայաստանի ՄՄ մտնելու ճանապարհին, քանի որ եթե ՀՀ-ն անդամակցի ՄՄ-ին, Ադրբեջանը վերջնականապես կկորցնի Ղարաբաղը: Մուբարիզ Ահմեդօղլուի պարզաբանմամբ՝ Ադրբեջանը նման լոբբինգ չի իրականացնում, ոչ մի նման գործիք գոյություն չունի, Ադրբեջանը չի կարող և չի ցանկանում խոչընդոտել ՀՀ-ի ՄՄ անդամակցությանը:

«Մեզ համար կարևոր չէ, թե որտեղ կլինի Հայաստանը՝ ՄՄ-ում, թե ԵՄ-ում: Դա ՀՀ-ի գործն է: Բելառուսն ու Ղազախստանը իրենք են նախաձեռնել որևէ կերպ օգնել Ադրբեջանի խնդիրների լուծման հարցում, և ես շնորհակալ եմ իրենց: Կարծում եմ, որ դա իրենց նախաձեռնությունն է: Այդ երկու երկրները ետ չեն կանգնի իրենց դիրքորոշումից, և ասեմ, որ Ռուսաստանը ազդեցության քիչ լծակներ ունի այդ երկրների վրա, որպեսզի նրանք ետ կանգնեն ԼՂ հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումներից: Նրանք մինչև վերջ պնդելու են, որ Ղարաբաղը հեռանա Հայաստանից, որը որոշել է միանալ ՄՄ-ին»,- նման տեսակետ հայտնելով` ադրբեջանցի քաղաքագետը հավելեց, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության հստակեցումը ցանկացած ուղղությամբ շահավետ է Ադրբեջանի համար:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ուժն այն է, որ կարող է խաբել և ՌԴ-ին, և Եվրոպային, և ԱՄՆ-ին, քանի որ ԼՂ-ի վերաբերյալ մի բան է ասվում ՌԴ-ում, մեկ այլ բան՝ Եվրոպայում, մեկ այլ՝ ԱՄՆ-ում: «Ուստի այս կոնկրետացումը օգտավետ է Ադրբեջանի համար, իսկ ՌԴ-ի ուղղությամբ ընթանալը շահավետ մեզ համար: ՌԴ-ն խոշոր երկիր է և ունի մեծ ազդեցություն մեր տարածաշրջանում, քան Եվրոպան և ԱՄՆ-ն, ուստի ՌԴ-ի կողմ ընթանալու դեպքում, եթե ռազմական գործոնով ևս ամրապնդվի Հայաստանում, դա նշանակում է, որ ՌԴ-ն Հայաստանի տերն է և տերը ԼՂ հարցի, մեզ ավելի հեշտ է բանակցել ՌԴ-ի հետ: Մոսկվան Ադրբեջանին ասում է` թե հորդորում է տարածքները վերադարձնել Ադրբեջանին, բայց Հայաստանը չի լսում: Եթե հիշեք վերջին մամուլի ասուլիսը Մոսկվայում Լավրով-Մամեդյարով, Լավրովի առաջին խոսքը հետևյալն էր, որ Հայաստանը պետք է վերադարձնի հողերը Ադրբեջանին, և դրա փոխարեն Ադրբեջանը պետք է բացի ճանապարհները, որովհետև ճանապարհների բացմամբ մեծապես հետաքրքրված է ՌԴ-ն: Ուստի եթե ՌԴ-ն և ռազմական, և քաղաքական առումով ամրապնդի իր հարաբերությունները Հայաստանի հետ, կլինի հավելյալ հնարավորություն ԼՂ-ն ետ վերադարձնելու ճանապարհին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում