Քենիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ մարդկանց խայթող մոծակների համար մահացու է «Իվերմեկտինի»՝ քորի և ոջիլների դեմ դեղորայքի օգտագործումը։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Tech Times պարբերականում։
Քենիայում մալարիայով վարակված 140 կամավորների օգնությամբ իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ այդ դեղորայքը երկու շաբաթվա ընթացքում սպանել է այն ընդունած մարդկանց խայթած միջատների 97 տոկոսին։ Նույնիսկ փոքր չափաբաժնի դեպքում նման արյունը թույն է մոծակների համար․ այն ազդում է 28 օրվա ընթացքում։
Նշվում է, որ դեղորայքը մարդկանց մոտ գործնականում կողմնակի ազդեցություն չի առաջացնում։ Այդ պատճառով գիտնականները հույս ունեն այն օգտագործել մալարիայի դեմ պայքարում։








































