Հիջաբով մոդելը առաջին անգամ հայտնվել է բրիտանական Vogue ամսագրի շապիկին։
Այս մասին հաղորդում է The Independent–ը։
Մայիսյան թողարկման համար ընտրվել է ինը մոդել, այդ թվում 20-ամյա Հալիմա Ադենը՝ Քենիայից, ով իսլամ է դավանում։ Ադենի հետ British Vogue-ի շապիկի համար նկարվել են Ադուտ Աեչը, Ռադհիկա Նաիրը, Յեն Յանգ Բաեն, Ֆարետան, Ֆրան Սամերսը, Վիտորիա Չերետին, Պալոմա Էլսեսերը և Սելենա Ֆորեստը։

Instagram-ի օգտատերերը իրենց մեկնաբանություններում հիացմունքն են արտահայտել Vogue-ի նոր շապիկի կապակցությամբ ։ Մեկ օրում հրապարակումը 27 հազար լայք է ստացել։
«Vogue-ի համար եկել է պահը անել այն, ինչ նա ամենից լավն է կարողանում անել. ցույց տալ, թե ինչ տեսք կարող է և պետք է ունենա ապագան։ Դեռևս հինգ տարի առաջ այսպիսի աղջիկներով խմբակային նկարը չէր հայտնվի շապիկի վրա։ Սակայն նորաձևության արդյունաբերության ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ամբողջ կյանքում եղել է իմ աշխատանքային տեսլականի հիմքում, դա բազմազանությունն է»,– ասել է բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը։










































