Monday, 06 07 2026
Իշխանությունն ինչու հաշտ եղավ սև փողերով մանդատ ստանալուն. վախենամ՝ շատ են ուշացել
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում

Մակրոնը պատրաստվում է աջակցել քուրդ աշխարհազորայիններին, որոնց շարքերում կան նաև հայկական ջոկատներ

Սիրիան դարձել է տարածաշրջանի հիմնական դերակատար երկրների սակարկության առարկան: Ընթացիկ իրավիճակից դատելով՝ ենթադրելի են ռազմական լուրջ բախումներով լի զարգացումներ: Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիան մտադիր է աջակցություն ցուցաբերել սիրիացի քուրդ աշխարհազորայիններին, որոնց դեմ թուրքական զինված ուժերն իրականցնում են ակտիվ ռազմական գործողություն:

Ոչ պակաս անակնկալ և Սիրիան մոտ ժամանակներս լքելու մասին անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչի՞ կհանգեցնի ֆրանսիայի ներգրավումը սիրիական հակամարտությանը, արդյոք Թրամփի հայտարարությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգները այսպես ասած «հանձնում» է տարածաշրջանը»: Այս և ուշագրավ այլ հարցեր քննարկել ենք արաբագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Մերձավոր Արևելքում ամեն վայրկյան ականատես ենք լինում շատ հետաքրքիր զարգացումների: Քոչարյանի խոսքով՝ սիրիական հակամարտության ընթացքում հաճախ տեսնում էինք ֆրանսիական կողմի հետաքրքիր գործելաոճը, որովհետև ֆրանսիական ներկայությունը եղել է տարածաշրջանում, Ֆրանսիան միշտ տիրապետել է ներքին ինֆորմացիային՝ ազդելով Սիրիայի ներքին կյանքի վրա: «Վերջին զարգացումը կախված է այն իրողության հետ, որ ստեղծվել է Սիրիայում, որտեղ Թուրքիան գնալով ավելի մեծ հավակնություններ է ցույց տալիս և հայտարարում է այդ մասին, ինչը բնականաբար չի բխում Ֆրանսիայի շահերից: Պետք է հասկանալ որ Ֆրանսիան այստեղ փորձում է իր շահերն առաջ տանել» ,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով Թրամփի՝ ԱՄՆ-ի զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին հայտարարությանը,Քոչարյանն ընդգծեց, որ այստեղ պետք է մի քանի կարևոր կետ հասկանալ. ի՞նչ է նշանակում դուրս գալ, ի՞նչ է նշանակում Միացյալ Նահանգների զորքեր կամ ներկայություն: «ԱՄՆ-ն Սիրիայում ներկայացված է ոչ միայն տարբեր տվյալներով մինչև 5000-ի հասնող զնվորականներով, այլ նաև մասնավոր ռազմական անվտանգություն ապահովող խմբերով, որոնք սերտորեն կապված են պետության հետ»: «Իսկ ո՞ւր է այն 30 հազարանոց քրդական ջոկատը, որը պետք է Միացյալ Նահանգները պատրաստեր, քրդերին աջակցելու համարորը պատճառ դարձավ Թուրքիայի Ձիթենու ճյուղ գործողությանը »,- հարց է հնչեցնում Քոչարյանը՝ հավելելով, որ ժամանակին Թրամփի կողմից այդ հայտարարությունը հանգեցրեց Թուրքիա-Ռուսաստան-Իրան կոալիցիայի ճեղքմանը, որն այսօր լուրջ խնդիրներ ունի:

Հայկ Քոչարյանը նաև ընդգծեց, որ առաջիկայում վերոնշյալ կոալիցիան պետք է հանդիպի, ուստի պատահական չէ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունը: «Սա հերթական դիվանագիտական քայլն է Միացյալ Նահանգների կողմից, որի նպատակն է թուլացնել դաշինքը և դժվարացնել առաջիկա եռակողմ հանդիպման ընթացքում ընդհանուր հայտարարի գալը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Մերձավոր Արևելքը, Լևանտի երկրները միշտ դիտարկվել են ֆրանսիական շահերի ազդեցության գոտի,ուստի Թուրքիան լարված է, քանի որ այստեղ շատ իրատեսական կարող է լինել ֆրանսիական զինված ուժի դեմ կռվելու հարցը:

Քոչարյանը կարծում է՝ կարևոր է այն աշխարհագրությունը, որի մասին բարձրաձայնեց Էրդողանը՝ հայտարարելով, որ պետք է շարժվել առաջ, այսինքն դեպի Սիրիայի հյուսիսային հատվածը՝ մինչև Հասակե՝ Կամիշլի, անգամ մինչև դեպի Իդլիբ, բայց մեզ համար հետաքրքիր է սիրիական հյուսիսը, որտեղ հայկական ներկայություն ունենք:

Նա նաև ընդգծեց, որ հայկական դիվանագիտության համար շատ լավ առիթ է ստեղծվում: «Պետք է օգտագործել Ֆրանկոֆոնիայի համաժողովի հարթակը՝ մեր խնդիրները Մերձավր Արևելքում բարձրաձայնելու, մեր շահերը մատնանշելու, մեր խնդիները ձևակերպեու համար, իսկ համաժողովը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի նախատեսված այցը Հայաստան, շատ լավ հարթակ է դրա համար: Մանավանդ արդեն ունենք Մակրոնի դիրքորոշումը. պաշտոնական Փարիզը պասիվ չի մնալու»,-մատնանշեց Քոչարյանը՝ հավելելով, որ Ֆրանսիան պատրաստվում է աջակցել քրդական դեմոկրատական ուժերին, որոնց շարքերում կան նաև հայկական ջոկատներ, հայերի ներկայություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում