Արթիկ ՔԿՀ-ի քաղբանտարկյալ Արթուր Այվազյանի (Մանախ) մայր Նինա Մարքսի Շահբազյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2013 թվականի նոյեմբերի 25-ին Ժամը 11:30-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում Դատավոր Աշոտ Զավենի Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենալու որդու՝ Արթիկ ՔԿ հիմնարկում պահվող քաղաքական բանտարկյալ, Արթուր Աշոտի Այվազյանի (ով հանրությանը հայտնի է Մանախ անվանմամբ) վերաբերյալ գործով հերթական դատավարությունը: Այս մասին հայտնում է YerevanNews.am-ը:
Դատապարտյալի մայրը կոչով դիմում է մեր երկրում գործող բոլոր զանգվածային լրատվամիջոցներին, իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին, հասարակական ակտիվիստներին, և մեր հասարակության մյուս անդամներին, որպեսզի հնարավորության դեպքում մասնակցեն այս քաղաքական դատավարությանը:
Նրա խոսքով քաղբանտարկյալ որդին կատարելու է ուշագրավ հիմնավոր և խիստ պատասխանատու հայտարարություններ, բացահայտումներ, ՀՀ արդարադատության համակարգում առկա աղմկահարույց ապօրինությունների մասին, հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին: Արթիկ ՔԿ հիմնարկի պետի, ԺՊ ոմն Աղասի Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արթիկ ՔԿՀ-ում կատարած ապօրինություններով, վերացնում էր Նիկոլ Փաշինյանի նամակները և դրանք չէին ուղարկվում իրենց հասցեատերերին ՀՀ քաղաքական իշխող ռեժիմի անունից քաղբանտարկյալ որդուս առաջարկել է գրել մեղայական դիմում առ այն, որ իբր թե իմ որդին է պատվիրել և կազմակերպել, հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց քաղբանտարկյալ որդուն Աղասի Խաչատրյանը պաշտոնապես խոստանում է, որ կներկայացնի համապատասխան միջնորդագիր որդու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:Արթուր Այվազյանը հրաժարվել է նման հանցավոր քաղաքական գործարքին մասնակացելու և այդ մասին գրավոր բողոքներ և բացատրություններ է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, իր դեմ կատարվող այդ հանցագործության փաստերի կապակցությամբ»:
Մանրամասները՝ YerevanNews.am







































