Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվում է Ասիֆ Մոհամմադիի գործի դատավարությունը:
Պակիստանի Գուջրանվալա քաղաքի 46-ամյա բնակիչ Ասիֆ Ալլա-Դիդայի Մոհամմադին Երևան-Մոսկվա-Դուբայ-Չենայ երկկողմ ուղղությամբ ինքնաթիռի տոմսերը շուկայականից էժան գնով ձեռք բերելու պատրվակով Հնդկաստանի շուրջ 13 քաղաքացիների վստահությունը չարաշահել, նրանցից հավաքել ու խարդախությամբ հափշտակել է ընդհանուր՝ 3 միլիոն 373 հազար դրամ:
Կալանքի տակ գտնվող Ասիֆ Մոհամմադիի ներկա գտնվելու վայրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:









































