Sunday, 05 07 2026
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞

Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ հանրությունը կունենա առաջին մեծ հաղթանակը. Արայիկ Հարությունյան

Այսօր արդեն հրապարակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պայքարի ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ 14 օր շարունակ քայլարշավ է լինելու. ապրիլի 13-ին հասնելու են Ազատության հրապարակ:

«Մենք սրանով օրակարգ ենք բերում այն թեման, ինչի մասին խոսել ենք, և ինչի դեմ պայքարում ենք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի և Հանրապետական կուսակցության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ այս փուլը կարևոր է, որպեսզի մարդիկ ներգրավվեն պրոցեսի մեջ:

Մեր զրուցակցի խոսքով՝ միայն Ազատության հրապարակ գնալը կլիներ միօրինակ՝ ընդդիմությունն անցել է այդ փուլը:

«21-րդ դարի բոլոր հնարավոր տեխնիկական միջոցներով մենք իրազեկում ենք այս ակցիայի մասին: Մեր կարծիքով՝ 14 օրը այն օպտիմալ ժամանակամիջոցն է, որի ընթացքում մենք կարող ենք քաղաքացուն հասցնել մեր ուղերձները»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ մարդիկ ակտիվություն կդրսևորեն:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ամսի 13-ին մտնելու են Երևան և ժամը 18:30-ին Ազատության հրապարակում անցկացնելու են հանրահավաք. «Երևանում արդեն 4 օրերը լինելու են շուրջօրյա հանրահավաքներ՝ քաղաքացիական անհնազանդության պայքարի բոլոր խաղաղ  միջոցների օգտագործմամբ»:

Ինչպես ասաց Արայիկ Հարությունյանը՝ իրենց քայլարշավում ընդգրկել են ՀՀ մեծ քաղաքները՝ Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Դիլիջան, Սևան, Աբովյան. «Հարավի մեր բնակիչներից ներողություն ենք խնդրել և կոչ ենք արել ամսի 13-ին միանալ մեզ՝ արդեն Երևանում: Մեր հիմնական նպատակը քաղաքացու հաղթանակն է»:

Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, Արայիկ Հարությունյանը նկատեց. «Սերժ Սարգսյանը ստեղծված համակարգի մարմնավորումն ու ղեկավարն է: Եվ եթե մենք հասնենք նրան, որ Սերժ Սարգսյանը չառաջադրվի, ապա մենք կարող ենք ասել, որ, այո, ժողովուրդը հասել է լուրջ հաջողության, և այդ հաջողությունը պետք է զարգացնել՝ մինչև այդ համակարգի ապամոնտաժումը»:

 

 Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում