Հասարակությունը վերջին օրերին ակտիվ պատրաստվում է «Զատկի» տոնին։ Տարբեր պատկերացումներ և մոտեցումներ են ձևավորված ժողովրդի մեջ կապված տոնի հետ։ Ոմանք կարծում են, որ «Զատկի» ձուն պետք է երփներանգ լինի, մինչդեռ ազգագրագետները պնդում են, որ Զատկի ձուն պետք է լինի կարմիր գույնի, այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ Հայ ընտանիքներում ընդունված ավանդույթ կա ՝ «Զատկի» տոնին հավաքվել ողջ ընտանիքով։ Մեր զրուցակից Աստղիկ տատը պատմեց , որ մեծ ոգևորությամբ է սպասում 18 թոռներին, և առիթը բաց չի թողնում պատրաստել զատկական ուտեստներ, որպեսզի տոնն ավելի ուրախ անցնի։










































