Բրիտանացի միլիարդատեր Դևիդ Մեթյուսին ձերբակալել է ֆրանսիական ոստիկանությոնը՝ անչափահասի բռնաբարության մեղադրանքով։ Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ են արձակել, հաղորդում է The Telegraph-ը։
Մեթյուսին կարելի է Քեյթ Միդլթոնի «հեռավոր ազգականը» համարել։ Նրա որդին՝ Ջեյմսն ամուսնացած է Քեմբրիջի դքսուհու քրոջ՝ Պիպա Միդլթոնի հետ։
Տղամարդուն ձերբակալել են Փարիզ ժամանելուն պես՝ մարտի 29-ին։ Միջադեպերին Մեթյուսի մասնակցությունն ապացուցվել է վկայի միջոցով։ Նշվում է, որ խոսքը 1988 և 1999 թվականներին է վերաբերում։
Հարցաքննությունից հետո Մեթյուսն ազատ է արձակվել, սակայն դատական վերահսկողության ներքո կմնա։
Դևիդ Մեթյուսը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք «սուտ և սկանդալային» անվանելով։









































