Չինաստանի Ցինդաո քաղաքի բնակչուհին փոխհատուցում է պահանջել խանութից, որն իրեն die գրությամբ շապիկ է վաճառել: Այդ մասին տեղեկացնում է South China Morning Post-ը:
Կինը պնդում է, որ չի իմացել գրության թարգմանությունը և չի կարողացել հասկանալ, թե ինչու են նրանք տարօրինակ հայացքներով նայում դպրոցում ծնողական ժողովների ժամանակ, մինչև այն պահը, երբ ուսուցիչներից մեկը բացատրել է, որ թարգմանաբար բառը նշանակում է «մեռիր»:
Ցնցված կինը հագուստը ետ է վերադարձրել խանութին և փոխհատուցում պահանջել: Այնտեղ նրան փորձել են համոզել, որ գրությունը այլ իմաստներ էլ կարող է ունենալ, ինչից հետո 400 յուան են առաջարկել (56$): Կինը գումարը չափազանց քիչ է համարել և բողոքել է իշխանություններին:








































