Իրաքի Թուզ-Հուրմաթու քաղաքում շիաների մզկիթի մոտ տեղի է ունեցել 2 ահաբեկչություն: Զոհվել է 9 մարդ, ևս 50-ը վիրավորվել են:
Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքում պայթել է ականապատ մեքենա: Որոշ ժամանակ անց հենց մզկիթի մուտքի մոտ ևս մեկ ռումբ է պայթեցրել մահապարտ ահաբեկիչը:
Հիշեցնենք. նոյեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Բաղդադի տարբեր թաղամասերում՝ շիաների Սադր Սիթի թաղամասից մինչև սունիներով բնակեցված Ռադվանիա, 5 պայթյուն է որոտացել, զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ առնվազն 50-ը:
Այս մասին գրում է MIGNews-ը:










































