Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը

«Ծանր ժամանակների բարձրագոչ ձայնը». Հայաստանի ֆրանսիական միջազգային դպրոցն այսուհետև կրում է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի անունը

Հայաստանում արդեն 10 տարի գործող ֆրանսիական միջազգային դպրոցն այսուհետև կրում է ֆրանսիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսի անունը: Հայկական հարցի մեծ ջատագով և ֆրանս-հայկական բարեկամության խորհրդանիշ Անատոլ Ֆրանսի անունը կրող վահանակի բացումը կատարեցին այս օրերին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ժան- Բատիստ Լըմուանը եւ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Արարողությանը մասնակցում էին դպրոցի աշակերտները, աշխատակազմը: Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ժան-Բատիստ Լըմուանն ընդգծեց, որ Անատոլ Ֆրանսը հայերի համար ծանր ժամանակների բարձրագոչ ձայնն էր: «Գիտենք, թե որքան մեծ է եղել նրա ազդեցությունը հայ դատի պաշտպանության գործում»,-ասաց նա:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ երկուսը կապված են ոչ միայն ընթացիկ շահերով, այլև ընդհանուր աշխարհահայացքով:

«Այս դպրոցի անվանակոչումը Անատոլ Ֆրանսի անունով դրա վկայությունն է. մենք երախտագիտությամբ կարող ենք ասել, որ մեր ժողովրդի համար ծանր շրջանում հայերի կողքին էին նաեւ Ֆրանսիայի մտավորականները: Դա շարունակությունն է դեռեւս 10-րդ դարում սկսված համատեղ ճանապարհի, եւ այս ընթացքի գնահատումն է նաեւ Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովը, որը կայանալու է Հայաստանում: Երեխաներին եմ ուզում դիմել եւ ասել, որ այնպես ենք անելու, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից անմիջապես հետո այս գեղեցիկ կրթօջախի գործունեությունը ծավալվի ավելի լայն պայմաններում, կարողանանք կրթական որակը էլ ավելի բարձրացնել»,-եզրափակեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում