«Գևորգ Կոստանյանը ի վերջո կողմնորոշվե՞ց. Ռոբերտ Քոչարյանի ասած՝ ցուցարարները դուրս էին գալիս մեքենաների հետևից ու կրակում էին, էդ տեսանյութը կա՞, թե՞ չկա: Նա 3 օրվա ընթացքում իրար հակասող 6 հայտարարություն արեց»,- այսօր՝ մարտի 30-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երբ Կոստանյանը կողմնորոշվի, նոր կարելի է նրա որևէ հայտարարություն մեկնաբանել:
Լրագրողի հարցը վերաբերում էր ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանի հայտարարությանը. վերջինս, անդրադառնալով Փաշինյանի կողմից շրջանառվող՝ Սերժ Սարգսյանի 2014-ին արած հայտարարությանը, որ ինքը չի հավակնում ԱԺ նախագահի, վարչապետի պաշտոնին, ասել է, որ դա չէր դառնա այսքան քննարկման թեմա, եթե ընդդիմադիրներն այդ «հավակնել-չհավակնել» բառը վերլուծեին լեզվատրամաբանական տեսանկյունից:
Փաշինյանի խոսքով՝ եթե մեկնաբանվի Կոստանյանի հայտարարությունը, նա կասի՝ «ես էդ նկատի չունեի, այլ էն, էն մյուսը մեկնաբանվի, կասի՝ չէ, էդ նկատի չունեի, նկատի ունեի լրիվ ուրիշ բան»:
Ինչպես նշեց Փաշինյանը՝ մտքի այդ ընթացքը շատ բնորոշում է ՀՀԿ տրամաբանությունը. «Երբ որ ՀՀԿ-ն խոսում է և, ասենք, ասում է «ժամացույց», պետք է գիտահետազոտական վերլուծություն անցկացնել, թե ինչ են նրանք ասում, ասում են՝ «ժամացո՞ւյց», թե՞ տրամվայ, թե՞ լրիվ ուրիշ բան»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































