Կարծես թե Ամալ Քլունիի՝ երեխաների խնամքի արձակուրդն ավարտվում է: Վերջին ամիսներին նա և իր ամուսինը՝ Ջորջ Քլունին քիչ էին երևում հասարակության մեջ. նրանք աշխատանքից արձակուրդ էին վերցրել և ամբողջ ժամանակը նվիրել էին ընտանիքին. հունիսին աստղային զույգի երկվորյակները ծնվեցին:

Բայց, կարծես թե, ժամանակն է աշխատանքային առօրյային վերադառնալու: Այսպես, վերջերս, պապարացիները Նյու Յորքում լուսանկարել էին Ամալին՝ գործերով շտապելիս: Հայտնի փաստաբանը աշխատանքային օրվա համար էլեգանտ կերպար էր ընտրել: Նա արտասովոր կաշվե թրենչով էր՝ Alexander Wang բրենդի, որ հագել էր միդի շորի վրայից: Իր տեսքը նա ամբողջկան էր դարձրել մարմնագույն, սրածայր բարձրակրունկ կոշիկներով և տարողունակ սև պայուսակով:
Տիկին Քլունիի երկրպագուները նշել են, որ նա ֆանտաստիկ տեսք ունի, իսկ մենք մեր կողմից ավելացնենք, որ կարոտել էինք Ամալի այս ոճային կերպարին:








































