Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Հանուն ՀՀԿ-ական մեծամասնության ցանկության, շահի Սերժ Սարգսյանը պետք է դրժեր իր խոստումը. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը։

-Պարոն Աղաբաբյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, ըստ էության, չէր բացառել, որ պատրաստվում է առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Մինչդեռ 2014 թվականին Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ այլևս չի առաջադրվի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի պաշտոնում։ Դուք, որպես ՀՀԿ-ական, ինչպես եք գնահատում ձեր առաջնորդի այս հակասական գործելաոճին։

-ՀՀԿ-ն քանի դեռ իշխող կուսակցություն է, այդ կուսակցության մեջ խնդիրները լուծվում են խորհրդակցական ձայներով։ Վերջնական որոշումը խորհուրդն է կայացնում։ Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի որոշումը մեր կուսակցության հիմնական անդամների առաջարկը պետք է որ լինի։ Իսկ կուսակցության խորհրդի որոշումը կուսակցության ղեկավարը պետք է կատարի։ Այսինքն՝ կուսակցությունը գտնում է, որ ուրիշ մարդ չի կարող լինել վարչապետ։ Գտնում է, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի։ Այս որոշումը բնական է։ Եվ Սերժ Սարգսյանը որքան էլ չուզենա առաջադրվել, եթե մեծամասնությունը այդպես է ուզում, այդպես է որոշել, նա ինչ կարող է անել։

-Այսինքն՝ հանուն ՀՀԿ-ական մեծամասնության ցանկության, շահի Սերժ Սարգսյանը պետք է դրժե՞ր իր խոստումը։

-Իհարկե, այո։

-Պարոն Աղաբաբյան, Դուք էլ եք կարծո՞ւմ, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Իսկապե՞ս ՀՀԿ-ի ներսում վարչապետի այլ թեկնածու չկա։

-Կուսակցության նախագահը միշտ էլ անփոխարինելի է լինում։ Կուսակցության նախագահը թոշակի չի գնում։ Թոշակի գնալուց հետո ով էլ գա կուսակցության նախագահ, պետք է ամենաընտրյալը լինի։ Չի կարող կուսակցության նախագահն իր կյանքի ընթացքում, իր կյանքի փորձով վատը լինի։ Որևէ կուսակցության մեջ այդպիսի բան չկա։ Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը դեռ երկար ժամանակ ունիր աշխատելու, մեծ պատասխանատվություն է ստանձնում խորհրդարանական կառավարման պայմաններում վարչապետի պաշտոնը ստանձնելով։ Այդ պոստում, այդ ղեկի վրա, բնականաբար, միայն կուսակցության նախագահը կարող է լինել։ Նա պետք է առաջնորդի բոլորին։

-Բայց ինչով է Սերժ Սարգսյանը անփոխարինելի։ Նրա կառավարման 10 տարվա ընթացքում միայն 35 հազարից ավելի մարդ է արտագաղթել, երկրի տնտեսական զարգացումը հետընթաց է ապրել, աղքատությունն ու գործազրկությունը միայն աճել են։

-Էդ խոսակցությունները մյուս կուսակցություններն են շրջանառության մեջ դրել։ Բայց ինչ վերաբերում է արտագաղթին, ասեմ, որ նույն Ռուսաստանում արտագաղթն ավելի մեծ է, քան մեր մոտ։ Արտագաղթի ստատիստիկան որևէ կերպ կապել երկրի ղեկավարի հետ, չի կարելի։ Ես ձեզ հասարակ մի բան ասեմ, այսօր ո՞ր կուսակցությունը կկարողանա ստանձնել երկրի ղեկավարումը։ Այդպիսի կուսակցություն մեր քաղաքականության մեջ չկա։ Ճանապարհ անցած երկու կուսակցություն կա՝ Դաշնակցությունն ու Հանրապետականը, որոնք էլ կոալիցիա են կազմել և փորձում են երկիրը առաջ տանել։ Ինչ վերաբերում է թերություներին, ապա այդպիսի կուսակցություն չկա, որ թերություններ չունենա։ Մեր կուսակցականների մեջ էլ թերություններ ունեցողներ կան։ Պարզապես մենք շատ ենք, դրա համար էլ մեր թերություններն ավելի ակնառու են։ Իսկ ընդդիմությունն ինչ վիճակում է։ Նրանք երբեք չկարողացան գոնե մի հարցի շուրջ համաձայնության գալ։ Միայն կոշտ-կոպիտ ինտերվյուներով, քննադատություներով են հանդես գալիս։ Դա է իրենց վիճակը։ Մեկը կուսակցությունը փոխել, չգիտեմ՝ ինչ է դարձել, մյուսը ուրիշ տեղ է գնացել, երրորդը տանը նստած է։ Սա է մեր ընդդիմությունը։

-Բայց Ձեր նշած ընդդիմության մի մասն այս օրերին փորձում է համախմբվել՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։

-Ես ձեզ ասեմ, որ Սերժ Սարգսյանը չի վերարտադրվում։ Մեր կուսակցությունը ժամանակին վերարտադրվել ավարտել է, իսկ այս պրոցեսները, ընդդիմությունը… Իրենք անգամ մի գաղափարի շուրջ չեն կարողանում համախմբվել, ինչի մասին է խոսքը, ինչ վերարտադրություն կանխել։ Ուր է մեր երկրում ընդդիմութուն։

-Պարոն Աղաբաբյան, իսկ Կարեն Կարապետյանի հետ ինչ է լինելու։ Սերժ Սարգսյանը նրան բերել էր երկրում մթնոլորտ փոխելու, նրա նորարական մոտեցումներով իրավիճակ փոխելու համար։ Այլևս պե՞տք չեն Կարեն Կարապետյանի ծառայությունները։

-Ճիշտն ասած, դրանք ներկուսակցական խնդիրներ են։ Դրանք նրանց լուծելու խնդիրներն են։ Ոչ ուզում եմ խառնվեմ, ոչ մտածեմ տենց բաների մասին։ Բայց եթե կուսակցության նախագահը վստահում է Կարեն Կարապետյանին, ապա կարող է շարունակել աշխատել, իսկ եթե մտածում է, որ վարչապետի պարտականություններն ինքն ավելի լավ կանի, թող ինքն անի։ Կուսակցության ներքին կուխնյան շատ հետաքրքիր քաղաքական պրոցեսների արդյունք է։ Թե կուսակցության մեջ ով կլինի, ով չի լինի, դա այդքան կարևոր չէ, կարևորը նա է, որ մեծամասնությունը որոշի՝ իր ղեկավարը ով լինի։

-ՀՀԿ-ում բոլո՞րն են համակարծիք, որ Սերժ Սարգսյանը պետք է վարչապետ դառնա։ Ձեր նշած ներքին «կուխնյայում» ինչ է կատարվում։

-Ես չեմ մասնակցում խորհրդի նիստերին, ես տեղյակ չեմ, բայց չեմ էլ կարծում, որ մեր կուսակցությունում անկայունություն կա։

-Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում խորհրդի նիստերին։ Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք։

-Ւնչքան գիտեմ՝ արդեն խորհրդի անդամ չեմ։

-Ձեզ հեռացրե՞լ են, թե՞ Դուք եք դուրս եկել։

-Ես չգիտեմ՝ ինձ հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել։ Տեղյակ չեմ։

-Նեղացա՞ծ եք ՀՀԿ-ից։ Ինչո՞ւ չեք հետաքրքրվում կուսակցական ներքին խնդիրներով։

-Ես այսօր գործարար աշխարհի մեջ եմ, ես իմ աշխատանքով եմ զբաղվում, փորձում եմ աշխատատեղեր ստեղծել։ Նոր գործընկերներ գտնել։

-Բայց ՀՀԿ-ական լինելն այսօր միայն օգնում է գործարարներին։ Նրանք արտոնյալ են լինում, խուսափում են հարկերից, ավելի քիչ խոչընդուտների են հանդիպում։

-Բիզնեսում խոչընդոտը կուսակցությունը չի ստեղծում, որ ինքն էլ փրկի։ Խոչընդոտն օրենքների որոշակի դժվարություններ առաջացնելն է։ Կա օրենքների որոշակի շարք, որը խոչընդոտներ, դժվարություններ է առաջացնում տնտեսվարողների մոտ։ Ես հավատացած եմ, որ նոր վարչապետը անպայման կվերանայի այդ օրենքները և կվերացնի բոլոր խոչընդոտները։

-Իսկ հնարվո՞ր է, առհասարակ, դիմում գրեք և դուրս գաք ՀՀԿ-ից։

-Ես ինչպես կարող եմ նման բան անել։ Ես կուսակցության ստեղծողներից մեկն եմ, հիմնադիրներից եմ։ Ինձ կուսակցությունը չի խանգարում։ Ոչ էլ ես եմ խանգարում կուսակցությանը։ Ինչ իմաստ ունի մի տեղից դուրս գալ, գնալ ուրիշ տեղ։ Ես մինչև այսօր անկախության բանակի հրամանատար եմ համարվում։ Բնականաբար, մեր կապը գենետիկ կապ է։ Ինչպես կարող եմ հրաժարվել այդ գենետիկ կապից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում