Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Անփոխարինելիության վտանգավոր սինդրոմը. Պուտինի տխուր օրինակը

Պուտինը ժամանել է Կեմերովո, որտեղ խորհրդակցություն է անցկացրել սարսափելի հրդեհի կապակցությամբ, որը խլել է 60 տասնյակից ավելի մարդու կյանք, հիմնականում երեխաների: Թեև հրդեհի վերաբերյալ քննությունը ընթանում է, և պարզ չեն մանրամասները, թե հատկապես ում և ինչ բացթողումների հետևանքով է տեղի ունեցել ողբերգությունը, այնուհանդերձ տաք հետքով էլ պարզ է, որ բանը ամենաթողությունն է, բարձիթողությունը, երբ ոչ ոք իր տեղում չէ՝ նահանգապետից մինչև առևտրի կենտրոնի շարքային աշխատակից, որ պատասխանատու է անվտանգության համար:

Ո՞ւմ վրա կբարդեն հրդեհի պատասխանատվությունը, մեղավորները կպատժվե՞ն, ավելի շուտ՝ բոլո՞ր մեղավորները կպատժվեն, թե՞ ոչ՝ պարզ չէ, սակայն մի բան ակնհայտ է արդեն, որ նույնիսկ ողբերգության վրա կառուցվում է Պուտինի, այսպես ասած, քարոզչություն, որ մինչև Պուտինը չի խառնվում, ոչինչ իր տեղում չէ, ոչ ոք իր տեղում չէ: Կեմերովոյի նահանգապետը նույնիսկ ներողություն է խնդրել Պուտինից, թեև պարզ չէ, թե ինչու Պուտինից և ոչ թե ողբերգության զոհերի հարազատներից:

Դաժան և ողբերգական պատահարներից ապահովագրված չէ որևէ պետություն, որևէ քաղաք, և ամեն տեղ ամեն ինչ սկսվում է ինչ-որ մեկի թերացումից, սակայն տվյալ պարագայում խնդիրը մոտեցումն է, որ պետական ամենաբարձր մակարդակով ցուցաբերվում է այդ դեպքում:

Տվյալ պարագայում Ռուսաստանում դաժան և ողբերգական ձևով արտահայտվում է Պուտինի «անփոխարինելիության», այսպես ասած, քարոզչական թեզի հետևանքը, որը իրականում պետական կառավարման խորքային արատ է և աղետ: Եթե որևէ պետությունում առկա է կառավարչի անփոխարինելիություն, ապա դա ոչ թե խոսում է տվյալ կառավարչի իսկապես անզուգական, անփոխարինելի լինելու մասին, այլ այն մասին, որ կառավարման համակարգում վերից վար ոչ ոք իր տեղում չէ, և այդ բոլոր իրենց տեղում չգտնվողները կամ իրենց տեղում ոչ թե իրենց գործով, այլ մեծ ու փոքր կոռուպցիոն գործերով զբաղվածները ընդամենը մակաբուծում են «անփոխարինելիի» վրա: Իսկ այդ մակաբուծությունը հանգեցնում է պետության թե՛ ընդհանուր տկարացման՝ պաթետիկ մեծապետականության քողի տակ, թե՛ նաև այդօրինակ ողբերգական պատահարների, որին զոհ են դառնում քաղաքացիները:

Մինչդեռ ամեն ինչում «անփոխարինելի» Պուտինը, անկախ նրանից՝ դա այդպես է, թե ոչ, անկախ նրանից՝ նա ուզում է, թե ոչ, չի կարող լինել ամեն առևտրի կենտրոնում, ամեն օդանավակայանում, ամեն խանութում, ամեն փողոցում, ամեն գործարանում, չի կարող լինել թե՛ նախագահ, թե՛ պահակ, թե՛ հրշեջ, թե՛ անվտանգության աշխատակից: Նա չի կարող լինել ամենուր կամ կարող է, իհարկե, բայց միայն պոստֆակտում, երբ ոչ ոքի այլևս չես վերադարձնի:

Դա է «անփոխարինելիության» սինդրոմով կառավարվող պետությունը, այդտեղ է հասցնում պետությունն այդօրինակ սինդրոմը: Եվ ինչու է հատկապես հիմա հույժ կարևոր այդ ամենն աչքի առաջ ունենալ, որովհետև այսօր Հայաստանում էլ բավականին մեծ թափով ներդրվում է այդ սինդրոմը, այդ մտածողության շիջուկը, թե կան անփոխարինելի մարդիկ: Եվ եթե անգամ դա օբյեկտիվ իրականություն է, ոչ թե քարոզչական թեզ, ապա միևնույն է՝ ուրեմն այդ իրականությունն է քաղաքացիների կյանքի համար վտանգ պարունակող:

Պետք չեն անփոխարինելի մարդիկ, իրապես կենսունակ պետություններում և կառավարման համակարգերում անփոխարինելիներ չկան, բայց տեղերում միշտ կան պրոֆեսիոնալներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում