Աֆրինը լքած փախստականներն աստիճանաբար հետ են վերադառնում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Աֆրինից փախստականներն աստիճանաբար իրենց տներ են վերադառնում։ Մեր նպատակն է մաքրել այդ շրջանն ահաբեկիչներից։ Դժբախտաբար, Աֆրինում ահաբեկիչներն օգտագործում են մեր դաշնակիցների զենքերը։Ահաբեկչության դեմ մեր պայքարը՝ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս, շարունակվում է։ Երբ մենք այս հողերն իրենց տերերին հանձնենք, մեր պայքարը կավարտվի»,- ասել է Էրդողանը՝ ամփոփելով Վառնայում տեղի ունեցած ԵԽ-Թուրքիա գագաթնաժողովը։
Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց Սիրիայի Աֆրին շրջանում «Ձիթենու ճյուղ» գործողության մասին՝ ընդդեմ քուրդ զինյալների։ Թուրքիայի հետ միաժամանկ գործել է նաև «Սիրիական ազատ բանակը»։ Դամասկոսը վճռականորեն քննադատել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անքակտելի մասն է։









































