Ոստիկանությունը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է արագ արձագանքել զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչեցված առողջ քննադատությանը, գտնել բարձրացված խնդիրների լուծումները, շտկել բացթողումները: «Հրապարակ» թերթի նոյեմբերի 20-ի համարում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ բնակիչներ դիմել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ Հ. Հովսեփյան փողոցում, որտեղ տեղակայված են թիվ 173 և 31 դպրոցներն ու մանկապարտեզ, տրանսպորտային միջոցները երթևեկում են արագ՝ վտանգ ստեղծելով երեխաների և բնակիչների կյանքի ու առողջության համար: Անմիջապես արձագանքելով թերթի հրապարակմանը՝ ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվեց Հովսեփյան փողոցի երթևեկության կազմակերպումը, գնահատվեց իրավիճակը և հանձնարարական տրվեց համապատասխան կազմակերպությանը:
Ի կատարումն ճանապարհային ոստիկանության հանձնարարականի՝ փողոցում, երկու ուղղություններով, տեղադրվել են «40 կիլոմետր/ժամ առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշաններ:
Առողջ քննադատությանն ու բարձրացված տեղին, հիմնավոր հարցերին ոստիկանությունը միշտ արձագանքելու է արագ և հիմնավոր:









































