Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն համամիտ չէ նրանց հետ, ով կարծում է, թե Բրազիլիայի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ֆավորիտ է:
««Մունդիալ-2014»-ի ֆավորիտ է Իսպանիայի ընտրանին, որին շատ հարգում ենք: Որպես տանտերեր, մենք մեծ ճնշման կենթարկվենք:
Իսկ Իսպանիայի ազգային թիմը մինչ այժմ աշխարհի լավագույն թիմն է համարվում և մեկ քայլ առաջ է բոլորից»,- ասել է Մարսելոն:







































