Մարտի 22-ին Ռեքս Թիլերսոնը՝ որպես ԱՄՆ պետքարտուղար հրաժեշտի ելույթով է հանդես եկել։ Ճեպազրույցը հեռարձակվել է ԱՄՆ պետդեպի կայքում։
Թիլերսոնը գերատեսչության աշխատակիցներին խնդրել է ամեն օր «մերձավորի նկատմամբ հոգատարություն ցուցաբերել» և զգուշացրել, որ «Վաշինգտոնը շատ ստոր քաղաք կարող է լինել»։
«Բայց պարտադիր չէ, որ դուք դրան մասնակցություն ունենաք։ Մեզանից յուրաքանչյուրը ինքնրուրույն պետք է ընտրի, թե ինչ է ցանկանում դառնալ»,-նշել է նա։
Նշվում է, որ գործերը փոխանցելուց հետո Թիլերսոնը հայրենի Թեխաս կմեկնի։
Մարտի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի պաշտոնաթողության մասին։








































