Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա հանդիպումը Դորտմունդի «Բորուսիա»-ն կանցկացնի առանց կենտրոնական պաշտպաններ Նևեն Սուբոտիչի և Մաց Հյումելսի:
Երկու ֆուտբոլիստները չեն կարող հանդես գալ վնասվածքների պատճառով: Առանց հիմնական կենտրոնական պաշտպանների «Բորուսիա»-ն վերջին անգամ մասնակցել է պաշտոնական խաղերի 2009 թվականի մայիսին:
Այն ժամանակ Դորտմունդի ակումբը ոչ-ոքի է ավարտել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպումը:






































