Ուկրաինան «չի այրում կամուրջները» ԵՄ-ի հետ և չի անում աշխարհաքաղաքական շրջադարձ՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նման կարծիք է հայտնել իշխող Ռեգիոնների կուսակցութան պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը՝ սա «առողջ մտքի հաղթանակ է»: Ուկրաինան պահպանում է զարգացման եվրոպական վեկտորը՝ ընդգծել է պատգամավորը, իսկ կառավարության որոշումը հավասարակշռված է և ուղղված ազգային շահերի և քաղաքացիների շահերի պաշտպանությանը:
Նա նշել է, որ իրենք կանեն ամեն ինչ՝ հավասարակշռելու իրենց հարաբերությունները խոշորագույն առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ: «Մեզ համար դա աշխարհաքաղաքականություն չէ, այլ միլիոնավոր աշխատատեղեր, մեր քաղաքացիների բարեկեցությունը և վստահությունն առ այսօր»,- նշել է Օլեյնիկովը:









































