Լեդի Գագան հանրությանը ներկայացրել է Artpop կարճամետրաժ ֆիլմը, որում նա պատկերված է այն բոլոր հանդերձանքներով, որոնք օգտագործվել են նոր ալբոմի ֆոտոշարքի համար` հաղորդում է spletnik,ru-ն:
«Այս ալբոմը տոն է: Իմ ցավը «պայթում է» էլեկտրոնային երաժշտությունում: Դա ծանր է, սակայն այն բանից հետո, երբ լսում եմ այն, կրկին երջանիկ եմ զգում: Ես ինձ ավելի թեթև եմ զգում»,- տեսանյութի սկզբում ասում է երգչուհին:









































