ԱՄՆ Յուտա նահագի Ուոլսբուրգ ոչ մեծ քաղաքի բնակչությունը չի մասնակցել քաղաքապետի ընտրություններին, քանի որ իշխանությունները մոռացել են կազմակերպել դրանք և քարոզարշավ անցկացնել` հաղորդում է Associated Press-ը:
Ուոլսբուրգի քաղաքապետի ընտրությունները պետք է կայանային նոյեմբերի 5-ին: Այս օրն ընտրվել էր դեռևս երկու տարի առաջ: Սակայն այս ընթացքում ընտրությունների համար ոչինչ չի արվել:
Ուոլսբուրգ քաղաքում բնակվում է 275 մարդ: Գործող քաղաքապետ Ջեյ Հորթինը չի մեկնաբանել մոռացված ընտրությունները, սակայն լրագրողները կարողացել են գտնել նրա հորը, ով խոստովանել է, որ իր որդին կարող էր չպատասխանել զանգերին, քանի որ կանչի է եղել: Նշենք, որ Ուոլսբուրգի ներկայիս քաղաքապետն էլեկտրիկ է աշխատում:
Այսպիսով, հաջորդ ընտրությունները տեղի կունենան միայն 2015 թ., իսկ մինչ այդ քաղաքապետի պարտականությունները կկատարի նախկինում ընտրված քաղաքապետը:










































