Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2014թ. ոչ ուշ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով RayTurk թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը:
Նախարարի խոսքով՝ տվյալ պահին շարունակվում են շինարարական աշխատանքները ԲԹԿ երկաթուղու նախագծի շրջանակներում:
Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել է, որ ԲԹԿ երկաթուղին վերածնել է պատմական «Մետաքսե ուղին»:
Ակնկալվում է, որ ԲԹԿ երկաթուղով, որը ուղիղ ելք կունենա դեպի եվրոպական երկաթուղային ցանց, տարեկան կտեղափոխվի ավելի քան 30 միլիոն տոննա բեռ: