Նորվեգիայում գլխավոր գրական մրցանակի՝ ամենամյա «Բրագի» է արժանացել Էդվարդ Մունկի մասին կոմիքսը, որը նորվեգացի հայտնի նկարչի կյանքի մասին է՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշվում է ժյուրիի որոշման մեջ, ծաղրանկարիչ Ստեֆեն Կվերնելանդիին հաջողվել է հումորային եղանակով ընթերցողներին պատմել էքսպրեսիոնիստների դարաշրջանի լավագույն գեղանկարիչներից մեկի ճակատագրի մասին:
Brageprisen ամենամյա մրցանակը շնորհվում է 1992-ից, Նորվեգիայի գրքի մրցութային հիմնադրամի կողմից՝ թագավորության գիրք արտադրողների ասոցիացիայի հետ համատեղ:
Մրցանակի դրամական ֆոնդը կազմում է մոտ 13 հազար դոլար:









































