ԱՄՆ Մաքսային ծառայությունն առգրավել է Չինաստանից երկիր բերված ավելի քան 200 հազար տիկնիկ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օպերացիան անցկացվել է Սահմանային ծառայության և Սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովի հետ համատեղ: Խաղալիքների խմբաքանակի առգրավման պատճառը տոքսիկ ֆտալային նյութերն են, որոնք վնասակար են առողջության համար, և այլ քիմիական միացությունները, որոնց ներկրումն ԱՄՆ արգելված է:
Թունավոր խաղալիքներն առգրավվել են Չիկագոյի, Լոս Անջելեսի, Դալլասի, Նորֆոլկի, Մեմֆիսի, Փորթլենդի և այլ քաղաքների նավահանգիստներում:
Առգրավված ապրանքի գինը գերազանցում է 500 հազար դոլարը:









































