Չինաստանում 157 միլիարդատեր գոյություն ունի, և տվյալ ցուցանիշով այն զիջում է միայն ԱՄՆ-ին: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Վարկանիշային աղյուսակը չի ներառում ՉԺՀ հատուկ վարչական շրջանը` Հոնգկոնգը, որտեղ կա 75 միլիարդատեր:
Շվեյցարական UBS բանկի Չինաստանի մասնաճյուղի ղեկավար Ցզին Ցզիսյանը հայտարարել է, որ ՉԺՀ-ում 10-11 զգալի հաշվեհամարների սեփականատերերի միջին տարիքը 53 է, ինչն 9 տարով քիչ է համաշխարհային ցուցանիշից:









































