Ֆրանսիացի լեգենդար դիզայները մահացել է 91 տարեկան հասակում`քնի մեջ, հայտնում է AFP-ը:
Յուբեր դե Ջիվանշին իր նորաձևության տունը` Givenchy-ն հիմնադրել է 1952 թ:
Ֆրանսիացու ոգեշնչման աղբյուրը եղել է բրիտանացի դերասանուհի Օդրի Հեփբյորնը, ում հետ համագործակցությունը սկսվել էր «Սաբրինա» ֆիլմից (1954):
Մեկ այլ հայտնի կին՝ Ժակլին Քենեդին, նույնպես շարժվում էր Ջիվանշիի թելադրած նորաձևությամբ: Հատկանշական է, որ ամուսնու՝ Ջոն Քենեդիի հուղարկավորությանը, ԱՄՆ առաջին տիկինը հենց Givenchy-ի մոդելավորած զգեստով էր:







































